Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՐԱՆՍՊՈՐՏԸ ԾԱՌԱՅՈՒՄ ԷՐ ԸՆՏՐԱԶԱՆԳՎԱԾԻՆ

Հունիս 01,2009 00:00

Երեկ մայրաքաղաքի տարբեր համայնքների կանգառներում մարդկանց կուտակումներ էին առաջացել:

Բանն այն է, որ գծատերերը երթուղուց հանել էին միկրոավտոբուսները եւ դրանք տրամադրել էին ընտրողներին «պատվավոր կերպով» ընտրատեղամասեր տանելու համար: Մասնավորապես, ամբողջ օրվա ընթացքում գիծ դուրս չեն եկել թիվ 41, 25, 116, 20, 70, 82, 19, 5, 84, 123, 83, 56, 58, 261,100 եւ 4 երթուղայինները: Պատգամավորներին, թաղապետերին ու պետական այլ պաշտոնյաներին պատկանող երթուղիները օգտագործվել են՝ ընտրողների աչքին բարձրանալու եւ հավելյալ ձայներ հավաքելու համար: Միկրոավտոբուսներից մի քանիսն էլ՝ հիմնականում «Գազել» մակնիշի, հատկապես առավոտյան ժամերին կայանված են եղել տարբեր ընտրատեղամասերի մոտակայքում: Ըստ մի քանի կուսակցություններից ստացված տեղեկատվության, քվեարկության մտնելուց առաջ՝ այդ միկրոավտոբուսներից մարդկանց ընտրակաշառք է բաժանվել:

Նշենք, որ «Տրանսպորտի մասին» օրենքի համաձայն, հասարակությանը չսպասարկելու եւ ուղերթը ուշացնելու դեպքում փոխադրողը պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե, իհարկե, այդ ուշացումը տեղի չի ունեցել անհաղթահարելի, այսինքն՝ ֆորս-մաժորային հանգամանքների կամ փոխադրումն անհնարին դարձնող այլ պատճառներով: Իսկ օրենքի կիրառումն ու վերահսկողությունը պարտավոր է իրականացնել տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել