Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավային Օսեթիան խորհրդարան է ընտրում

Հունիս 01,2009 00:00

\"\"Այսօր առավոտյան Հարավային Օսեթիայում բացվել են ընտրատեղամասեր, եւ սկսվել են 5-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները: Newsru.com-ը տեղեկացնում է, որ Հարավային Օսեթիայի Հանրապետության ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները հայտարարում են զանգվածային խախտումների մասին: Ըստ նրանց՝ ուժայիննները ստիպում են մարդկանց գնալ ընտրական տեղամասեր:

Ավելի վաղ՝ գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի հակառակորդները հայտարարել են, որ չեն պատրաստվում պայքարել պառլամենտում տեղ գրավելու համար: Նրանց խոսքերով՝ ընդդիմությունը ծրագրում է մասնակցել արտահերթ նախագահական ընտրություններին եւ առաջադրել միասնական թեկնածու: 95 ընտրական տեղամասերում քաղաքացիներն ընտրելու են 34 պատգամավորից բաղկացած խորհրդարան: Ընտրություններին մասնակցում է 4 կուսակցություն: Իշխանամետ «Միասնություն» կուսակցությունը հանդես է գալիս ուժեղ նախագահական իշխանության գաղափարախոսությամբ: Սոցիալիստական կուսակցությունը, որն ունի 700 անդամ, արմատական բարեփոխումների կողմնակից է, իսկ Կոմկուսը պայքարում է հանուն Հարավային եւ Հյուսիսային Օսեթիայի վերամիավորման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել