Լրահոս
Օրվա լրահոսը

Կազիմիրովը հերքում է Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

Հունիս 01,2009 00:00

\"\"«Ես կտրականապես դեմ եմ իմ առաջարկների օգտագործմանը ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում, որին իմ կողմից դրանք ուղղված են եղել, այլեւ բացարձակ այլ՝ Հայաստանում նախընտրական պայքարի շրջանակներում: Եվ, իհարկե, դեմ եմ Երեւանում տեղի ունեցած վերջին նախընտրական հանրահավաքի ժամանակ նույն նպատակով դրանց բացահայտ խեղաթյուրմանը»,- «Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել հայտնի ռուսաստանցի դիվանագետ, նախկինում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանը ներկայացնող Վլադիմիր Կազիմիրովը՝ արձագանքելով մայիսի 29-ի հանրահավաքում հնչած ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մտքերին (կարդացեք «Առավոտի» մայիսի 30-ի համարում):

Վ. Կազիմիրովը շեշտել է. «Այն, ինչ առաջարկվել է իմ կողմից, քիչ ընդհանրություն ունի Դեյտոնի հետ: Այնտեղ հակամարտության կողմերին պարտադրվել է համաձայնագիր կնքել իրենց էությամբ վիճարկելի խնդիրների շուրջ: Կողմերին դրսից պարտադրել են ոչ միայն խաղաղություն, այլեւ հակամարտության լուծում: Իսկ ես առաջարկում եմ միայն զինադադարի ամրապնդում՝ մինչեւ խաղաղության կարգավիճակ, ելնելով նրանից, որ էական հարցերի շուրջ կողմերն իրենք պետք է գտնեն փոխզիջում: Խաղաղություն պարտադրելու իմ առաջարկը սահմանափակվում է լոկ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը թույլ չտալուն, ի դեպ, թույլ չտալուն բոլոր միջոցներով, այդ թվում՝ նաեւ կողմերի ղեկավարներին համոզելու միջոցով: Բացի այդ, Դեյտոնը եղել է պատերազմի պայմաններում, իսկ Ղարաբաղում 15 տարի է՝ պահպանվում է զինադադարը: Այնպես որ, այս դեպքը այն չէ, այն ժամանակ չէ եւ այնպես չէ: Ցավալի է, որ այս մասին անտեղի խոսվում է Երեւանում տեղի ունենալիք ընտրությունների նախօրեին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել