Լրահոս
Օրվա լրահոսը

Տաջիկ կալանավորները «առաջատար» են

Հունիս 01,2009 00:00

\"\"Տաջիկստանի քաղաքացիներն ամենաշատն են նախկին խորհրդային հանրապետությունների քաղաքացիների շարքում, ովքեր այս պահին նստած են ռուսաստանյան կալանավայրերում: Ըստ newsru.com-ի՝ ՌԴ քրեակատարողական հիմնարկների դաշնային ծառայության ներկայացուցիչը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ այժմ ազատազրկման վայրերում է գտնվում Ռուսաստանում տարբեր տեսակի հանցագործություններ կատարած նախկին ԽՍՀՄ-ի 24416 քաղաքացի, որոնցից մոտ 5,5 հազարը տաջիկներ են: Այդ ցուցակում երկրորդ տեղում են Ուկրաինայի քաղաքացիները (4360), նրանց հաջորդում են ուզբեկները եւ ադրբեջանցիները, համապատասխանաբար՝ 4 եւ 3 հազար: Հայաստանցիները տվյալ ցուցակի «միջնամասում» են՝ 1207 ազատազրկված: Ամենափոքր թիվը ռուսաստանյան ՔԿՀ-ներում կազմում են էստոնացիները՝ ընդամենը 15 հոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել