Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՓՈՂ ՏՊԵ՞Լ, ԹԵ՝ ՉՏՊԵԼ

Մայիս 30,2009 00:00

\"\"Հայաստանի կենտրոնական բանկը նախորդ շաբաթ 1%-ով իջեցրել էր վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 7,5%-ից դարձնելով 6,5%։ Այս առնչությամբ երեկ ասուլիսում լրագրողների հարցին, թե արդյո՞ք այս երեւույթը չի հանգեցնի մեծածավալ էմիսիայի, ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը պատասխանել է. «Փող տպելն այնպիսի բան է, որ ես կանխատեսումներ անել չեմ կարող։ Կախված տնտեսության վիճակից, հնարավոր է, որոշում կայացվի՝ տպել կամ չտպել։ Դա իրավիճակային որոշում կլինի։ Ինչ վերաբերում է վերաֆինանսավորման տոկոսադրույքին, ապա ես միշտ քննադատել եմ բարձր տոկոսադրույքը եւ ուրախ եմ, որ այսօր նվազման միտում կա»: Բացի այդ, ըստ տնտեսագետի, դրամական էմիսիան դրամական միջոցների ավելացման միակ ձեւը չէ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ նույն հարցի առնչությամբ ԿԲ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանն ասել էր. «Տոկոսադրույքի իջեցումն արդեն իսկ էմիսիա է։ Պարտադիր չէ, որ կանխիկ փող լինի, դա նաեւ էլեկտրոնային փողերի ավելացում է։ Փող տպելը, որպես այդպիսին, վատ բան չէ, եթե արվում է չափի մեջ եւ տնտեսական զարգացումներին համահունչ»։ Անդրադառնալով այն հարցին, թե բյուջեի սեկվեստր կլինի՞, թե՝ ոչ, Թ. Մանասերյանն ասել է. «Սեկվեստրի միտում կա, եւ միգուցե դա հիմնավորված է։ Ես կողմնակից եմ, որ կրճատվեն որոշ՝ առանձնապես մեծ նշանակություն չունեցող ծախսեր: Այսօր՝ ճգնաժամի պայմաններում, դրանք մեզ համար շռայլություն են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել