Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԿՈՐԶՈՒՄ ԵՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Մայիս 30,2009 00:00

«Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է 2008-ի բյուջեի կատարողականը եւ հայտնաբերել, որ պետական բյուջեի բավականին մեծ միջոցներ վատնվում են»,- երեկ Ազգային ժողովում տարեկան բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարել է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը։

Ըստ նրա, այդ գումարները վատնվում են հատկապես գնումների կազմակերպման գործընթացում: Պարոն Զաքարյանի տվյալներով, բյուջեի 43%-ը կամ 348 մլրդ դրամը վերաբերում է գնումների գործընթացին։ Նա, մասնավորապես, նշել է «Սմարթ Լայն» ընկերության օրինակը, որը 2008-ին մրցույթով շահել է 274 մլն դրամ՝ գրենական պիտույքներ մատակարարելու համար, այն դեպքում, երբ նրա մատակարարած ապրանքը իրականում արժե 98 մլն դրամ: «Սրանք, կարծում եմ, շատ մտահոգիչ թվեր են, եւ տարբերությունը վերացնելու դեպքում կփորձենք կանխել կոռուպցիոն ռիսկերը գնումների գործակալությունում»,- ասել է Ի. Զաքարյանը:

Այլ խախտումների մասին ՎՊ նախագահը կխոսի առաջիկա նիստում, երբ կներկայացվի պալատի տարեկան հաշվետվությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել