Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՈԶԻ ԳՐԻՊՆ ԸՆԴԱՐՁԱԿՎՈՒՄ Է

Մայիս 30,2009 00:00

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած վերջին տվյալների, աշխարհում H1N1 վիրուսով հարուցված գրիպի համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության կայքէջը: 48 երկիր պաշտոնապես հայտնել է H1N1 վիրուսով հարուցված գրիպի 13 հազար 398 դեպքի մասին: Իսկ 95 մարդ արդեն մահացել է: ԱՄՆ-ում արդեն այդ վիրուսով հիվանդացել է 6 հազար 764 մարդ, 10 մարդ մահացել է: Համաճարակը թափանցել է ԱՄՆ-ի 48 նահանգ: Միայն Մեքսիկայում 4 հազար 541 դեպք է արձանագրվել՝ 83 մահվան ելքով: Լաբորատոր հաստատված դեպքեր են արձանագրվել Կանադայում՝ 921, այդ թվում՝ 1 մահ, Կոստա Ռիկայում՝ 33 դեպք, այդ թվում՝ 1 մահ, Արգենտինայում՝ 19, Ավստրալիայում՝ 39, Ավստրիայում՝ 1, Բելգիայում՝ 7, Բրազիլիայում՝ 9, Չինաստանում՝ 22, Կոլումբիայում՝ 16, Կուբայում՝ 4, Դանիայում՝ 1, Էկվադորում՝ 28, Էլ Սալվադորում՝ 11, Ֆինլանդիայում՝ 2, Ֆրանսիայում՝ 16, Գերմանիայում՝ 17, Գվատեմալայում՝ 5, Հնդկաստանում՝ 1, Իռլանդիայում՝ 1, Իսրայելում՝ 9, Իտալիայում՝ 23, Ճապոնիայում՝ 360, Մալայզիայում՝ 2, Նիդեռլանդներում՝ 3, Նոր Զելանդիայում՝ 9, Նորվեգիայում՝ 4, Պանամայում՝ 76, Պերուում՝ 27, Լեհաստանում՝ 3, Պորտուգալիայում՝ 1, Կորեայի Հանրապետությունում՝ 21, Իսպանիայում՝ 138, Շվեդիայում՝ 3, Շվեյցարիայում՝ 3, Թաիլանդում՝ 2, Թուրքիայում՝ 2, Մեծ Բրիտանիայում՝ 137, Չիլիում՝ 86, Հունաստանում՝ 1, Ֆիլիպիններում՝ 2, Ռուսաստանի Դաշնությունում՝ 2, Հոնդուրասում՝ 1, Քուվեյթում՝ 18, Իսլանդիայում՝ 1, Բահրեյնում՝ 1, Սինգապուրում՝ 1:

Հիշեցնենք, որ H1N1 վիրուսով հարուցված գրիպի հիմնական ախտանշաններն են՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, հազ, անգինա, որոշների մոտ նկատվել է նաեւ փսխում: Հիվանդության գաղտնի շրջանը 7 օր է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել