Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍՏՐԱՍԲՈՒՐԳԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Մայիս 30,2009 00:00

Երեկ Նիժնի Նովգորոդի Միջշրջանային խոշտագումների դեմ պայքարի կոմիտեի մասնագետների կողմից բողոք է ուղարկվել Ստրասբուրգի մարդու իրավունքների պաշտպանության դատարան: Այն վերաբերում է Նիժնի Նովգորոդի բնակիչ Սերգեյ Գորշչուկին: Ըստ yandex.ru-ի, տղամարդը հայտարարել է, որ ինքը ոստիկանության բռնության զոհ է դարձել: Իրեն խոշտանգումների են ենթարկել Նիժնի Նովգորոդի Կանավինսկի ՆԳ բաժնի աշխատակիցները:

Հակախոշտանգումային կոմիտեի աշխատակիցները պարզել են, որ Սերգեյ Գորշչուկը կալանավորվել է 2007 թվականի աշնանը եւ բերման է ենթարկվել Կանավինսկի ՆԳ բաժանմունք: Այնտեղ իրավապահները նրանից փորձել են մի քանի ժամ «խոստովանական ցուցմունքներ» կորզել մի սպանության վերաբերյալ: Դրանից հետո դատաբժշկական փորձագետները կալանվածի մոտ նկատել են բազմաթիվ վնասվածքներ, կապտուկներ եւ այտուցներ:

Շրջանի հետաքննչական մարմինները երեք անգամ մերժել են Գորշչուկին ոստիկանության կողմից բռնության ենթարկելու փաստի վերաբերյալ քրեական գործ հարուցել: Բողոքի արդյունքում՝ նա ստիպված է եղել դիմել Եվրոդատարան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել