Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ

Մայիս 30,2009 00:00

Օրերս Բաքվում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ մերժվել է «Բիզիմ յոլ» թերթի աշխատակից Մուշվիգ Հուսեյնովի ժամկետից շուտ ազատ արձակումը՝ կապված նրա առողջական խնդիրների հետ:

Բաքվի շրջանային դատարանի դատավոր Ֆաթիմա Միրիեւան մերժել է լրագրողի հայցը: «Դատարանը սխալ որոշում կայացրեց. hամաձայն 78 հոդվածի, դատապարտյալը կարող է ազատվել պատժի մնացորդից՝ կապված ծանր առողջական վիճակի հետ: Լրագրողի մոտ հայտնաբերվել է թոքախտ, սակայն դատարանն այդ հանգամանքը հաշվի չի առել»,- «Կավկազսկի ուզել»-ի լրագրողներին ասել է դատապարտյալ լրագրողի դատապաշտպան Իսախան Աշուրովը: «Այս որոշումը մենք պատրաստ ենք բողոքարկել մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ցավոք, մեկ անգամ եւս մենք ականատես եղանք լրագրողի նկատմամբ դատական համակարգի ոչ ճիշտ վերաբերմունքի»,- հավելել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ Մուշվիգ Հուսեյնովը ձերբակալվել էր 2007թ. հուլիսին՝ կաշառք վերցնելու մեղադրանքով: Բացի այդ, նրան արգելվել է ազատ արձակվելուց հետո 2 տարի զբաղվել լրագրողական գործունեությամբ:

2008թ. հունվարի 21-ին դատարանը ծանր հանցագործության մեղադրանքով Հուսեյնովին դատապարտել է 6 տարվա ազատազրկման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել