Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄԵՆ ԻՆՉ՝ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մայիս 30,2009 00:00

Շարունակելով ձեւավորված նոր ավանդույթը՝ հունիսի 1-ին Ազգային ժողովի այգում կրկին կբացվեն դռները: Ինչպես, ըստ «Արմինֆոյի», տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի խորհրդարանի տարածքում փոքրիկների համար կկազմակերպվի ուրախ միջոցառում: «Ամեն ինչ փոքրիկների համար» կարգախոսի ներքո անցկացվող միջոցառման ընթացքում Ազգային ժողովը պատրաստել է բազմաթիվ անակնկալներ: Միեւնույն ժամանակ՝ տեղի կունենա տոնական համերգ, որի ընթացքում ելույթ կունենան հայկական էստրադայի սիրված երգիչները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել