Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ արժեն ֆուտբոլային գերաստղերը

Մայիս 30,2009 00:00

\"\"\"\"
 \"\"\"\"
\"\"

Առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլային շուկան, ամենայն հավանականությամբ, «կցնցվի» ֆուտբոլի գերաստղերի հերթական տեղափոխությունների գներից:

Մասնավորապես, Իսպանիայի ամենագետ լրագրողները պնդում են, որ Մադրիդի «Ռեալը» մտադիր է հիմնովին ուժեղացնել հիմնական կազմը, եւ նրա ղեկավարության ուշադրության ոլորտում են Եվրոպայի վերջին երկու տարիների լավագույն ֆուտբոլիստներ Կական եւ Կրիշտիանու Ռոնալդուն: Սակայն ակումբը դժվար թե երկուսին էլ միանգամից գնի, քանի որ դրա համար չափազանց մեծ գումարներ են անհրաժեշտ, ապա նաեւ՝ այդ երկու գերաստղերը դժվար թե հաշտ ապրեն արքայական պալատում:

Որքա՞ն կարժենան վերջին տարիների եվրոպական ու համաշխարհային ֆուտբոլի գերաստղերը: Այս հարցը հետաքրքրում է շատերին: Գերմանական «Transfermarkt.de» հեղինակավոր կայքը նշում է, որ լավագույն տասնյակը կազմող ֆուտբոլիստների մեծ մասը, կարծես, աշխատանքի վայրը փոխելու մտադրություն չունի: Սական դա չի խանգարել, որպեսզի կայքը ֆուտբոլիստների ոտքերը կամ գլուխը գնահատի եվրոյով:

Կրիշտիանու Ռոնալդու: «Մանչեսթեր Յունայթեդի» այս ֆուտբոլիստի տեղափոխումը «Ռեալ» կարող է արժենալ 60 մլն եվրո:

Լիոնել Մեսսի: «Բարսելոնայի» եւ համաշխարհային ֆուտբոլի առաջին մեծության գերաստղը նույնպես գնահատվում է առնվազն 60 մլն եվրո:

Եվրոպայի մյուս ամենաթանկ ֆուտբոլիստների մեկնարկային արժեքներն այսպիսին են.

Կակա-«Միլան» 55 մլն եվրո

Սթիվեն Ջերրարդ-«Լիվերպուլ» 46 մլն

Զլատան Իբրահիմովիչ-«Ինտեր» 45 մլն

Չավի Էռնանդես-«Բարսելոնա» 44 մլն

Ֆեռնանդո Տոռես-«Լիվերպուլ» 43 մլն

Դավիդ Վիլյա-«Վալենսիա» 42 մլն

Անդրես Ինյեստա-«Բարսելոնա» 42 մլն

Սամուել Էտօ Օ-«Բարսելոնա» 42 մլն

Գերմանական կայքն աշխատել է օգտվել չեզոք ուսումնասիրություններից, քանի որ շահագրգիռ կողմերից ակումբները ցանկանում են առավելագույն գումար ստանալ, իսկ գնորդները՝ հնարավորին չափ գցել գինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել