Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ջրամբարը կիսալիքն է, բյուջեն…

Մայիս 30,2009 00:00

\"\"Ապրիլի 30-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ Ապարանի 90 միլիոն խմ տարողությամբ ջրամբարում հավաքվել է հազիվ 11 միլիոն խմ ջուր, եւ գյուղացիները անհանգստացած են: Իսկ մայիսի 27-ին Ապարանի ջրամբարի իրավիճակին ծանոթանալու համար մարզ է այցելել ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: ՏԿ նախարարությունից տեղեկացանք, որ նախարարի այցի պահին ջրամբարի կեսից ավելին՝ 50 միլիոն խմ, լցված է եղել։ Ջրառը սկսված է, սակայն մասնագետները հույս ունեն, որ Արագածի բարձրադիր գոտիներում շարունակվող ձնհալի շնորհիվ ջրամբարի լցվածության մակարդակը կհասնի 60 միլիոնի։ Իսկ ահա Ախուրյանի ջրամբարը, որը ժամանակին կառուցվել է Թուրքիայի հետ միասին եւ համատեղ շահագործվում է, շատ ավելի տարողունակ է՝ 525 միլիոն խմ եւ ամբողջությամբ լցված է։

Ի դեպ, առաջիկա երկու տարիներին Ասիական զարգացման եւ Եվրոպական բանկերի օգնությամբ Արթիկի եւ մերձակա համայնքների ջրամատակարարման համար կհատկացվի 3 միլիոն դոլար: Իսկ Արմեն Գեւորգյանը համայնքապետերին հորդորել է վճռականություն հանդես բերել սեփական եկամուտների հավաքագրման մակարդակն առավելագույնի հասցնելու հարցում, քանի որ ՀՀ կառավարությունը համայնքներում կապիտալ ծախսերը ֆինանսավորելիս հաշվի է առնելու տվյալ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել