Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիճվարչությունը դարձյալ գնաճ է արձանագրում

Մայիս 30,2009 00:00

\"\"Այս տարվա մարտ-մայիս ամիսներին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 6,3% ընդհանուր գնաճ, ընդ որում, մայիսին՝ ապրիլի համեմատությամբ, գնաճը կազմել է 1,6%: Պարենային ապրանքների շուկայում, ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը, գներն աճել են 2,1%-ով, ոչ պարենային ապրանքների շուկայում՝ 2,6%-ով, իսկ ծառայությունների սակագներն աճել են 0,2%-ով: 2009-ի հունվար-մայիս ամիսներին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1,1%: Այս մասին երեկ տեղեկատվություն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: Աղբյուրի փոխանցմամբ, հանրապետության դիտարկվող քաղաքներում 2009-ի մայիսին, ապրիլի համեմատությամբ, սպառողական գներն աճել են 1,3-3,7%-ով, ընդ որում՝ գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Եղեգնաձոր քաղաքում:

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1,3%-ով: Պարենային ապրանքների շուկայում նկատվել է 2,4% գնաճ, ինչը, ըստ վիճվարչության, հիմնականում պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների արդյունք է: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 7-ում մայիսի ընթացքում, ապրիլի համեմատությամբ՝ գրանցվել է մինչեւ 29% գնաճ: Մասնավորապես, ընդամենը 1 ամսվա ընթացքում միրգը թանկացել է 29%-ով, բանջարեղենը եւ կարտոֆիլը՝ 25,1%-ով, մսամթերքը, ոչ ոգելից խմիչքները, ոգելից խմիչքները, ծխախոտը եւ հրուշակեղենը՝ 0,1-0,3%-ով:

Թանկացել են նաեւ սուրճը, թեյը, կակաոն եւ շաքարավազը: 2009-ի մայիսին, ապրիլի համեմատությամբ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 7,5% եւ 4% գնաճ: Սակայն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, բենզինի եւ դիզելային վառելիքի գները նվազել են, համապատասխանաբար՝ 18,9 եւ 28%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել