Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կանխատեսումները հուսադրող չեն

Մայիս 30,2009 00:00

ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրադրությունը եւ 2009 թվականի հեռանկարները» զեկույցի հեղինակները չեն բացառում երկարատեւ գլոբալ ռեցեսիայի առկայությունը: Նրանք, միաժամանակ, մտահոգություն են հայտնում՝ կապված ԱՊՀ որոշ երկրներում, նաեւ Հայաստանում տիրող սոցիալական լարվածության եւ քաղաքական անկայունության աճի կապակցությամբ: Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ նման միտումներն ավելի են խորացնում տարածաշրջանում տիրող տնտեսական անորոշությունը: Ըստ զեկույցի, կանխատեսվում է գործազրկության կտրուկ աճ. մոտակա 2 տարիներին 50 մլն մարդ կմնա անգործ, իսկ աշխարհում, տնտեսական իրավիճակի հետագա վատթարացման դեպքում, գործազուրկների թիվը կարող է հասնել 100 միլիոնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել