Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐՎԱԾ ՁՈՂ ԲԵՐԵՑ

Մայիս 30,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեցին ԱԺ պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի գործով դատավարությունները: Գրիգոր Ոսկերչյանի դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 1-ը, քանի որ նիստին չէր ներկայացել դատավոր Գագիկ Պողոսյանը: Մյասնիկ Մալխասյանի գործով դատավարությունում մեղադրող Հարություն Հարությունյանն ընթերցում էր մարտի 1-ին նկարահանած տեսասկավառակների արձանագրությունները: Այս ընթացքում դահլիճից ռեպլիկներ էին հնչում. «Ինքը կարդալ շատ ա սիրում», «10 հատոր էլ տաս՝ կկարդա»: Պաշտպան Հովիկ Արսենյանը դատավարության մասնակիցների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ներկայացված մեկնաբանությունները, ձեւակերպումները սխալ էին եւ մեկնաբանություններ էին պարունակում: Մյասնիկ Մալխասյանն էլ ասաց. «Անհասկանալի է՝ նախաքննական մարմինն ինչ տրամաբանությամբ է առաջնորդվել, որ, ասենք, Գրիգոր Հարությունյանը գործի մեջ ներգրավված չէ որպես կազմակերպիչ, իսկ ես կամ մնացածը ներգրավված ենք»: Մ. Մալխասյանը նաեւ ասաց. «Մեր ելույթներում եղել են միայն խոհեմության, հանդարտության կոչեր, եւ ինչքան էլ մեղադրող կողմն ասի՝ կգտնենք բռնության կոչեր, ասեմ, որ ի դժբախտություն ձեզ՝ չեք գտնի»: Հայտարարված 25 րոպե ընդմիջումից հետո դատավոր Արմեն Խաչատրյանը դատական սենյակ ներկայացավ փաթեթավորված երկաթյա ձողը ձեռքին: Պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը, դիմելով դատարանին, ասաց, որ անհամապատասխանություն կա, փաթեթի վրա չկա այն բացելու եւ նորից փաթեթավորելու արձանագրությունը. «Այ, այդպիսի մանրուքներից են ծնվում անհիմն մեղադրանքները»,- ասաց Ռ. Գրիգորյանը: Մեղադրող Հ. Հարությունյանը հրապարակեց արձանագրությունը, սակայն քանի որ նրա ձայնը չէր լսվում, Մյասնիկ Մալխասյանը մեղադրողին խնդրեց, որ բարձր խոսի: Մեղադրողն էլ ասաց. «Ես մեղավոր չեմ, որ դուք ընկալման հետ կապված խնդիր ունեք»: Քանի որ Մ. Մալխասյանը ձայնը բարձրացրեց, դատավորը նախազգուշական սանկցիա կիրառեց: Պատգամավորը ստիպված եղավ բարձրաձայն հայհոյել, ձողն էլ «նվիրեց» մեղադրողին, ասելով՝ պահիր հարսանիքիդ համար: Դատավոր Արմեն Խաչատրյանն էլ, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու եւ դատավարության մասնակցին վիրավորելու համար, Մ. Մալխասյանին 5 օր ժամկետով հեռացրեց դատական նիստերի դահլիճից: Դատական նիստը հետաձգվեց մինչեւ հունիսի 1-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել