Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԳՈՀԱՑՐԵԼ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆԸ

Մայիս 29,2009 00:00

«Հետաքննող լրագրողներ» ընկերակցության նախագահ Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ կատարված հարձակման համար մեղադրվող միակ մեղադրյալ Կարեն Հարությունյանի վերաբերյալ դրվագն առանձնացվել է եւ ուղարկվել դատարան: Երեւան քաղաքի դատախազության կողմից հաստատված մեղադրական եզրակացության համաձայն, Կ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով: Իսկ մյուս երկու հանցակիցներին հայտնաբերելու համար նախաքննությունը ոստիկանության վարույթում շարունակվում է: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից անգամ գրավոր ցուցում է ուղարկվել ոստիկանությանը՝ ակտիվացնել օպերատիվ-որոնողական աշխատանքները՝ մատնանշելով կոնկրետ գործողություններ, որոնց կատարումը, ըստ դատախազության, կարող է նպաստել էական հանգամանքների պարզաբանմանը: Խնդիրն այն է, որ ոստիկանությանը չի հաջողվել հայտնաբերել ոչ միայն մյուս երկու հանցակիցներին, այլ նաեւ պարզել շարժառիթը, քանի որ միակ մեղադրյալ Կարեն Հարությունյանը հրաժարվել է ցուցմունք տալ: Վերջինս հրաժարվել է ընդունել իր մեղքը, մասնակցությունը լրագրողի վրա կատարված հարձակմանը, հետեւապես ցուցմունք չի տվել նաեւ շարժառիթների մասին: Փաստորեն, առանց մեղադրյալների ցուցմունքների՝ ոստիկանությանը չի հաջողվում բացահայտել հանցագործություններն ամբողջությամբ, անգամ կատարողներից մեկի ինքնությունը հայտնի լինելու դեպքում: Անզորությունն այնքան ցայտուն է եղել, որ անգամ դատախազությունը աչք չի կարողացել փակել եւ հասկացրել է ոստիկանությանը, որ չի կարելի ապավինել միայն մեղադրյալների ցուցմունքներին, եւ որ կան մի շարք այլ քննչական գործողություններ, օպերատիվ միջոցառումներ, որոնք պատշաճ կատարելու դեպքում կարելի է հասնել հանցագործության բացահայտման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել