Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՇԱԿԱՌՈՒՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՎԱՐՁԸ ՉԻ ՄՈՒԾԵԼ

Մայիս 29,2009 00:00

Արաբկիր համայնքի Տիգրանյան փողոցի 6-րդ շենքի 9-րդ բնակարանի բնակիչ, տեսողության պատճառով հաշմանդամ դարձած Ռաֆիկ Կոգանյանի գազն անջատել են: Նա պնդում է, որ այդ անջատումն անօրինական է, քանի որ հաշվիչը տեղադրելիս նա վճարել է 40 հազար դրամ կանխավճար ու վստահ է, որ այդ գումարից դեռ 20 հազար դրամը չի սպառվել, եւ որ դեռ մի բան էլ «Երեւան գազն» է իրեն պարտք:

«Նրանք անմարդկային վերաբերմունք են ցույց տալիս հաշմանդամների նկատմամբ: Տարին մեկ անգամ մի թուղթ են դեմ տալիս ու ասում, թե ստորագրի, ես էլ ասում եմ՝ ինչի ստորագրեմ, նրանք ինչ սպասարկում են իրականացնում, որ մի բան էլ դրա համար ստորագրեմ ու գումար վճարեմ: Ես սպասարկման հետ կապված բողոքներ չունեմ: Կրկնում եմ, նրանք իրավունք չունեն իմ գազն անջատել, դա անմարդկային վերաբերմունք է: Ես ամսական 700-800 դրամից ավելի գազ չեմ օգտագործում եւ պարտաճանաչ կատարում եմ այդ վճարումները, ինչո՞ւ պետք է նման խնդրի առջեւ կանգնեմ: Գազի աշխատողները վարվում են՝ ինչպես ուզում են»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Ռաֆիկ Կոգանյանը:

Այս առնչությամբ «ՀայՌուսգազարդի» մամուլի ծառայությունից «Առավոտ» օրաթերթին պարզաբանեցին, որ «AEG» ընկերությունը, որը հանձնարարական պայմանագրով ներտնային սպասարկում է իրականացնում, իրավասություն ունի սպասարկման վարձը չվճարելու դեպքում՝ բնակչի գազամատակարարումը դադարեցնել:

Բազմաթիվ բնակիչներ փաստում են, որ սպասարկում, ըստ էության, չի էլ իրականացվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել