Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԱՆԻ՞ՍԸ ԿՄՏՆԵՆ ԵԶՐԱՓԱԿԻՉ

Մայիս 29,2009 00:00

Այսօր, ժամը 14.00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կսկսվեն բռնցքամարտի AIBA-ի աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումները:

Մասնակից 42 երկրներից միայն 16-ի 52 մարզիկների է հաջողվել իրենց համար ապահովել առնվազն բրոնզե մեդալ: Նրանք այսօր պայքարելու են ավելի ազնիվ ձուլվածքի մեդալների արժանանալու իրավունքի համար:

Ուրախալի է, որ այդ պայքարը շարունակողներից յոթը թիմային ոչ պաշտոնական հաշվարկով երկրորդ հորիզոնականում ընթացող Հայաստանի հավաքականի (մենք զիջում ենք միայն Ռուսաստանին) ներկայացուցիչներն են, որոնք կազմել են հետեւյալ զույգերը.

46 կգ Մոգոմեդ Ջաբրաիլով (Ռուսաստան)-Կորյուն Սողոմոնյան

54 կգ Տոտվիյդաս Ստատկեւիչյուս (Լիտվա)- Ջոնիկ Տոնոյան

60 կգ Օլեգ Նեկլյուդով (Ուկրաինա)- Արթուր Քաջոյան

63 կգ Վոլոդյա Հայրապետյան- Մագոմեդ Աբդուլամագոմեդով (Ռուսաստան)

70 կգ Միգել Խեսուս Լեն Հիդալգո (Կուբա)-Հայկ Խաչատրյան

80 կգ Միրզոբեկ Հասանով (Ուզբեկստան)-Ալեքսան Նազանյան

+80 կգ Հասան Գիմբատով (Ռուսաստան)-Գոռ Մարգարյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել