ԱՄՆ Մերիլենդ նահանգի իշխանությունները, CNN-ի փոխանցմամբ, սկսել են այծերին ներգրավել նահանգի բուսականության «վերահսկողության» գործում: Նրանք կարծում են, որ խոտհարքային մեքենաները այծերով փոխարինելու դեպքում՝ կխուսափեն հազվագյուտ տեսակի կենդանիների ոչնչացումից:
Նման մեթոդով արդեն իսկ աշխատում են ԱՄՆ Կոլորադո եւ Նյու Յորք նահանգների որոշ բնակելի տարածքներում: