Երեկ Բուլղարիայի Յամբոլ քաղաքում, որը մայրաքաղաք Սոֆիայից 260 կմ հեռավորության վրա է գտնվում, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային աղետ, որի արդյունքում զոհվել է 16 մարդ, վիրավորվել է 13-ը: Ուղեւորատար ավտոբուսը մեծ արագությամբ մխրճվել է կենտրոնական հրապարակում, որը երեկ վերափոխվել էր մեծ տոնավաճառի, խռնված ամբոխի մեջ: Ավտոբուսը մոտակա «սրբազան» համարվող լեռը ուխտագնացության էր տանում տարեց թոշակառուների: Նախնական տվյալներով, վթարի պատճառը արգելակների խափանումն էր: Բուլղարիայում այսօր՝ մայիսի 29-ը հայտարարված է սգո օր: