Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ԵՐԵՎԱ՞ՆՆ Է: ԱՅՍՏԵՂ ՄԵՆՔ ՏԱՆԸ ՉԵՆՔ

Մայիս 29,2009 00:00

\"\"

Քարոզարշավի սկզբում լրագրողներից մեկը «Հայացք» ակումբում ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս նորից ՀՅԴ ցուցակում հայտնվեց Ռուբեն Հախվերդյանը, որը 2008-ի ընտրություններից հետո քննադատել էր ՀՅԴ-ին: «ՀՅԴ-ին քննադատել են նաեւ Լեռ Կամսարն ու Եղիշե Չարենցը: Բայց ոչ ոք այնպես տիրություն չի արել նրանց, ինչպես Դաշնակցությունը: Եվ շատ ուրիշների էլ: Ռուբեն Հախվերդյանը, որն իր իսկ հայտարարությամբ՝ գաղափարներով ավելի մոտ է ՀՅԴ-ին, նաեւ ինչ-ինչ խնդիրներում կարող է քննադատել»: Քարոզարշավի ավարտին ՀՅԴ ցուցակում 8-րդը՝ Ռուբեն Հախվերդյանը, «Ա1+»-ին տված հարցազրույցում ասել է. «Վստահ չեմ, որ Արծվիկը կանցնի, բայց ես կանգնում եմ այն մարդկանց կողքին, ովքեր ավելի քիչ ձայն են հավաքում»: Նաեւ նշել է. «Իմ երգի խոսքերը Դաշնակցությունն օգտագործել է՝ «Սա Երեւանն է». մոռանալով ինձ հարցնել, որ ես կուզենայի հարցական դնել այդ նախադասության վրա է՝ սա Երեւա՞ նն է: Եվ կարծեմ, որ մենք այստեղ մեր տանը չենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել