Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՐԵՎՍ ԱՆԻՄԱՍՏ ՀՈՒՇԱԳԻՐ

Մայիս 28,2009 00:00

Մայիսի 25-ին Արմավիր քաղաքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը (նախարար՝ Գերասիմ Ալավերդյան), Արմավիրի մարզպետարանը (մարզպետ՝ Աշոտ Ղահրամանյան), Հայաստանի պետական ագրարային համալսարանը (ռեկտոր՝ Արշալույս Թարվերդյան) եւ «Օգոստոսի 23 դաշինք» հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը ու նրա «Զորավիգ» թերթը (ղեկավար՝ Պուշկին Սերոբյան) գյուղատնտեսության ոլորտի մի շարք բնագավառներում համագործակցելու եւ կատարված աշխատանքների հանրային իրազեկումն ապահովելու նպատակով հուշագիր են ստորագրել։ Հուշագրի ութ կետերով կողմերը պարտավորվում են համատեղ աշխատել հետեւյալ ուղղություններով՝ մարզի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված համատեղ միջոցառումների իրականացում, գյուղատնտեսության բնագավառում մարզին անհրաժեշտ որակյալ կադրերի պատրաստում՝ նպատակային գործուղումներ իրականացնելու միջոցով, գյուղատնտեսության ոլորտի կադրերի վերապատրաստման կազմակերպում, «Հայկական գյուղի» մոդելի ստեղծմանն ուղղված համատեղ գործողությունների իրականացում, գյուղատնտեսության բնագավառում միջազգային կապերի հաստատմանն ուղղված համատեղ քայլերի իրականացում եւ այս ամենի ու շատ այլ քայլերի լուսաբանում:

Կարելի կլիներ ողջունել հուշագիրը, եթե չլիներ մեկ հանգամանք: Հուշագրի չորս կողմերից երեքը պետական կառույցներ են եւ հուշագրով պարտավորվել են անել այն, ինչի համար ստեղծված են, ինչի համար մեր՝ հարկատուներիս հաշվին ՀՀ պետական բյուջեից գումարներ են ստանում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել