Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒՔ ՈՐՔԱՆՈ՞Վ ԵՔ ԿԱՏԱՐՅԱԼ

Մայիս 28,2009 00:00

\"\"Պատասխանելով ձեզ առաջարկվող ներքոշարադրյալ թեստի յուրաքանչյուր հարցի, ընտրեք պատասխաններից որեւէ մեկը.

«Երբեք»- 1 միավոր,

«Հազվադեպ»- 2 միավոր,

«Երբեմն»- 3 միավոր,

«Հաճախ»- 4 միավոր։

1. Ձեզ խեղդո՞ւմ են հույզերը։

2. Դուք փորձո՞ւմ եք խուսափել անհարմար իրավիճակներից եւ այն մարդկանցից, որոնց հետ շփվելիս անհարմարություն եք զգում։

3. Կարեւորո՞ւմ եք ծանոթների կարծիքը ձեր արարքների մասին։

4. Ի վիճակի՞ եք ինքներդ ձեզ գնահատել կողքից։

5. Մենակ մնալուց վախենո՞ւմ եք։

6. Ունենո՞ւմ եք այնպիսի տպավորություն, որ դուք չեք վերահսկում ձեր կյանքի ընթացքը։

7. Համարո՞ւմ եք, որ ճնշվածության զգացողությունը նշան է թուլության։

8. Չե՞ք կարծում, որ անհնար են 100%-անոց լավ հարաբերությունները։

9. Ձեզ մոտ երբեւէ առաջանո՞ւմ է այնպիսի զգացողություն, որ դուք մեկուսացած եք շրջապատից։

10. Պատահո՞ւմ է այնպես, որ դուք ձեզ դուր չեք գալիս։

11. Հաճա՞խ եք ընկճվում։

12. Ունենո՞ւմ եք այնպիսի զգացում, որ այլեւս չեք կարող ոչ մեկին օգտակար լինել։

13. Չի՞ թվում, որ ծանոթ-մտերիմները ձեր մասին այնքան էլ լավ չեն արտահայտվում։

14. Լինո՞ւմ են պահեր, երբ խուսափում եք մարդկանց հետ շփվելուց։

15. Երբ դժգոհ եք ինքներդ ձեզնից՝ թաքցնո՞ւմ եք, արդյոք, ձեր վրդովվածությունը։

Իսկ այժմ հաշվեք ձեր միավորները.

Եթե դուք հավաքել եք մինչեւ 20 միավոր: Դուք ռացիոնալ անձնավորություն եք, բայց պակասում է օրիգինալությունը։

20-30 միավոր: Դուք հավասարակշռված եւ առողջ դատողությամբ օժտված մարդ եք, սակայն խորհուրդ է տրվում մի փոքր ավելի ճկուն լինել։

30-45 միավոր: Հաճախ եք տառապում կասկածամտությամբ, կյանքի նկատմամբ անբավարարվածությամբ։ Դուք պետք է համակերպվեք, որ աշխարհում կատարյալ մարդիկ չեն լինում, եւ ջանացեք ներկայացնել ձեր լավ կողմերը։

45-60 միավոր: Ամեն ինչ սրտին մոտ մի ընդունեք. եկել է այն պահը, երբ դուք պետք է ամբողջովին վերափոխեք ձեր ապրելակերպը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել