Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ՝ ԽՈԶԻ ԳՐԻՊԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ

Մայիս 28,2009 00:00

«Նոյյան տապանը», մեջբերելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տվյալները, հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայում գրանցվել է A/H1N1 գրիպով հիվանդացածների թվի կտրուկ աճ՝ հիվանդացության միանգամից 47 դեպք: Դրանցից 43-ը հայտնաբերվել է Բիրմինգհեմի՝ բնակչության թվով երկրորդ քաղաքի դպրոցներից մեկում, հայտնել է Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության ներկայացուցիչը: Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարության տվյալներով, վարակված են 41 աշակերտ եւ երեք մեծահասակ: Նման բռնկման պատճառների մասին չի հաղորդվում: Թագավորությունում հիվանդացածների ընդհանուր թիվը հասել է 184-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել