Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՎԵՑԻՆ ՄԻԱՍԵՌ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մայիս 28,2009 00:00

«Նոյյան տապանի» տեղեկություններով՝ Կալիֆոռնիայի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել նոյեմբերին հավանության արժանացրած նահանգային սահմանադրության փոփոխությունը, որով արգելվում են միեւնույն սեռի անձանց ամուսնությունները: BBC-ն հաղորդում է, որ 2008 թվականի մայիսին Կալիֆոռնիայում թույլատրվել էին միասեռ ամուսնությունները, սակայն նոյեմբերի 4-ին նահանգում անցկացվեց հանրաքվե, որի ժամանակ ընտրողների 52%-ը արտահայտվեց համասեռամոլների ամուսնության իրավունքի սահմանափակման օգտին: Կալիֆոռնիացիները սատարեցին նահանգային սահմանադրության ուղղմանը, որով ամուսնությունը սահմանվում է որպես տղամարդու եւ կնոջ միություն: Երկու կողմերը կամպանիայի համար ծախսեցին $80 միլիոնից ավելի, սոցիալական այդ հարցը դարձնելով ամենաթանկը ԱՄՆ-ում՝ երբեւէ հանրաքվեի դրված հարցերից: Միասեռ ամուսնությունները ներկա դրությամբ թույլատրված են ԱՄՆ հինգ նահանգներում՝ Մասաչուսեթսում (առաջին նահանգը, որը գեյ-ամուսնությունները օրինականացրել է 2004 թվականին), Քոնեքտիկուտում, Մեյնում, Վերմոնտում եւ Այովայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել