Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՅՔ ԹԱՅՍՈՆԻ ՉՈՐՍԱՄՅԱ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՀԱՑԱՎ

Մայիս 28,2009 00:00

Մահացավ ամերիկացի հռչակավոր բռնցքամարտիկ, գերքաշային կարգում չեմպիոնական բազմաթիվ տիտղոսների արժանացած Մայք Թայսոնի չորս տարեկան դուստր Իքսեդը:

Աղջնակը երկուշաբթի օրը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել դժբախտ պատահարի արդյունքում, երբ երեխայի վիզը հայտնվել էր մարզական վարժասարքի լարից պատահականորեն առաջացած օղակում: Այդ ժամանակ տանը եղել են մայրը, որը մյուս սենյակում տնային գործերով է զբաղված եղել եւ 7-ամյա եղբայրը: Հենց եղբայրն է նկատել «թակարդում» հայտնված երեխային եւ կանչել մորը: Աղջնակի մայրը, տանջահար երեխային ազատելով օղակից, շտապ զանգել է 911: Ժամանած փրկարարները նախքան նրան հիվանդանոց տանելը՝ առաջին օգնություն են ցուցաբերել, սակայն երեխայի կյանքը փրկել չի հաջողվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել