Լրահոս
Օրվա լրահոսը

Տիմոշենկոն Լուցենկոյին վերադարձրեց

Մայիս 28,2009 00:00

\"\"Ինչպես հաղորդում է lenta.ru-ն, մայիսի 27-ի որոշմամբ Ուկրաինայի կառավարությունը վերադարձրել է Յուրի Լուցենկոյին՝ իր պարտականությունների կատարմանը: Հատուկ հանձնաժողովը, որը ստեղծված էր քննելու Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյի հարցը, երեկ կառավարության նիստին, որին ներկա է եղել նաեւ «մեղավորը», հաշվետվություն է ներկայացրել Ֆրանկֆուրտի օդանավակայանում Լուցենկոյի հետ կապված միջադեպի կապակցությամբ կատարած քննության մասին: Հանձնաժողովը եզրահանգել է, որ որեւէ դատապարտելի բան նախարարը չի արել (հիշեցնենք, որ նախարարը հարբած «դեբոշ» է սարքել ինքնաթիռում, եւ օդանավի հրամանատարը հրաժարվել է վարել այն, մինչեւ «հարբած խուլիգանը» կարգի չհրավիրվի), իսկ արտասահմանյան լրատվամիջոցների տեղեկությունները, թե նախարարը հարբած վիճակում կռիվ է սարքել՝ իր ուզած տեղում նստելու համար, չի հաստատվել: Մայիսի 15-ից, Գերագույն Ռադայի որոշմամբ՝ Լուցենկոն հեռացվել էր պարտականությունների կատարումից՝ մինչեւ հետաքննության ավարտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել