Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորվել են ադրբեջանցի զինծառայողներ

Մայիս 28,2009 00:00

Մայիսի 26-ի երեկոյան Ադրբեջանի զինված ստորաբաժանումներից մեկում զինվորականների զանգվածային թունավորման դեպք է արձանագրվել: ANSPRESS գործակալության տվյալներով, Մուշվիգաբադ գյուղի մոտակայքում տեղակայված զորամասից Բաքվի տարբեր հիվանդանոցներ է տեղափոխվել մոտ 200 զինվորական: Իր հերթին 1news.az-ը, հղում կատարելով շտապօգնության կենտրոնակայանի գլխավոր բժիշկ Ռաուֆ Նագիեւի պնդումներին, ասում է, որ հոսպիտալացվել է ընդամենը 72-ը, իսկ մնացած զինվորները արդեն դուրս են գրվել: Նույն Նագիեւը տեղեկացնում է, որ թունավորված զինվորները տեղաբաշխվել են միայն Բաքվի զինվորական հոսպիտալում, այլ հիվանդանոցներ նրանց չեն ուղարկել: Տուժածներից մեկի վիճակը բժիշկը բնութագրել է ծանր, մյուսները կազդուրվում են: Զինծառայողները պատմել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է մայիսի 26-ի երեկոյան՝ ընթրիքից հետո: Նախնական տվյալներով՝ թունավորման պատճառը եղել են ժամկետանց ձկան պահածոները: Ներկայումս Ադրբեջանի առողջապահության նախարարությունը իրականացնում է բանակին մատակարարվող մթերքների փորձաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել