Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Քննադատությունն ընդունվել է ի գիտություն

Մայիս 28,2009 00:00

ՀՀ տարածքային կառավարման (ՏԿ) նախարարության՝ մայիսի 26-ին կայացած կոլեգիայի նիստում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Ս. Ղարիբյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2008 թվականի տարեկան արդյունքները, որոնք, ցավոք, մխիթարական չեն:

ՏԿ նախարարությունից տեղեկացանք, որ, մասնավորաբար, տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմիններում կատարված ստուգումների արդյունքներում պարզվել է հետեւյալը. պատշաճ մակարդակով ապահովված չէ համայնքների բյուջեների ոչ հարկային եկամուտների աղբյուրների ճիշտ հաշվառումը եւ հավաքագրումը, մասնավորապես՝ տեղական տուրքերի, վճարների, հողի եւ գույքի վարձավճարների մասով, գրեթե բոլոր համայնքներում առկա են հողի հարկի եւ գույքահարկի բազաների անճշտություններ, որի արդյունքում համայնքի բյուջեի կազմման ժամանակ հնարավոր չէ հաշվի առնել իրատեսական տվյալները, համայնքի սեփականություն համարվող անշարժ գույքի եւ շարժական գույքի օտարումն իրականացվում է ոչ արդյունավետ` լիովին չապահովելով գործող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը, համայնքների կարիքների համար իրականացվող գնումները եւս հիմնականում չեն իրականացվում գնումների մասին ՀՀ օրենսդրությանը համապատասխան, համայնքներում սահմանված չեն համայնքի կարիքների համար իրականացվող կոմունալ ծախսերի (հեռախոս, ջուր, էլէներգիա եւ այլն), ինչպես նաեւ համայնքների ավտոմեքենաների շահագործման նպատակով իրականացվող ծախսերի նորմաներ, ինչի արդյունքում նշված ուղղություններով ծախսերն իրականացվում են ոչ արդյունավետ կամ ոչ լիարժեք փաստաթղթավորմամբ:

Այս քննադատությունը ընդունվել է ի գիտություն, սակայն ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարել է, որ «չնայած հնչող քննադատությանը, համայնքների մեծ մասում հողի օտարումը կազմակերպվում է գործող օրենսդրության պահանջով։ Հարցն այն է, որ գործող օրենսդրությունը չի համապատասխանում հանրության եւ ժամանակի պահանջներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել