Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՒՂԵՐՁՈՒՄ ԽՈՍՔ ՉԵՂԱՎ

Մայիս 28,2009 00:00

\"\"

«Հայաստանի Հանրապետության կարճատեւ պատմությունն այսօր էլ մեզ հիշեցնում է, որ պետք է արմատից մերժենք ազգային միասնությունը հյուծող ներքին թշնամությունները, անհանդուրժողականությունը դիտենք իբրեւ չարիք,- ասված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մայիսի 27-ի շնորհավորական ուղերձում՝ Հանրապետության տոնի առթիվ:- Լա՞վ ենք, արդյոք, սերտել այս պատգամը: Ես ասում եմ՝ ո՛չ, ցավոք, ո՛չ: Հենց միայն մարտիմեկյան իրադարձությունները բավարար են՝ պնդելու համար, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք անցյալից դասեր քաղելու հարցում: Բոլորիս ցավը հանդիսացող այդ դեպքերը վկայեցին, որ մեր օրերում եւս հնարավոր է իրավիճակ, երբ պարտվում են բոլորը, պարտվում են միասնականությունը, բարությունը, երբ հաղթանակում են չարացածությունը, անհանդուրժողականությունը, տիրապետում են կրքերը: Ինչ-որ պահի պետք է կանգ առնել: Ինչ-որ պահի պետք է սկսել նոր էջից: Սա են պահանջում անցյալի դասերը, սա է պահանջում մեր երկրի ապագան»: Սակայն սպասումներին հակառակ՝ այս ուղերձում բառ անգամ չկա համաներման մասին, որը գուցե
իրոք հնարավորություն ընձեռեր կանգ առնելու եւ սկսելու նոր էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել