Երեկ «Հայացք» ակումբում ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՅԴ նախընտրական շտաբի պետ Արմեն Ռուստամյանը հայտարարեց, թե մայիսի 31-ին վերահսկելու են, որ ընտրախախտումներ տեղի չունենան եւ «Ընտրական օրենսգիրքը» գործի լիարժեք. «Եվ մենք ունենք այդքան ներուժ: Միշտ էլ ունեցել ենք, ամբողջ հանրապետությունով մեկ ենք ունեցել: Հիմա նաեւ օգտագործելու ենք (ես պարզ ասում եմ՝ չեմ էլ թաքցնում) մեր մարզերի ռեսուրսը: Ինչ-որ տեղ նաեւ թարմացնելու ենք հանձնաժողովի անդամներին, որ որեւէ հարաբերություններ նույնպես հնարավոր չլինի առաջացնել՝ զուտ մարդկային առումով, որը միշտ կարող է տեղի ունենալ: Մենք բոլոր 439 տեղամասերում ունենալու ենք 2-3 ներկայացուցիչ՝ տեղամասի անդամ, իրար փոխարինելով վստահված անձինք: Այսինքն՝ այս իմաստով մեր թիմը պատրաստ է: Եվ եթե ամեն մեկը նվազագույնն իր ձայները վերահսկի, ապա կառաջանա շահերի առողջ բախում ընտրական հանձնաժողովներում, եւ այդ բախումը կհանգեցնի նրան, որ գոնե կարող է ծավալվել օբյեկտիվ գործընթաց»: