Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

ՊԵՏՔ Է ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՀԱՄԸՆԿՆԵՆ

Մայիս 27,2009 00:00

«Այժմ Հայաստանում էլ հնարավորություն կա ցողունային բջիջներ ստանալ ոչ թե ոսկրածուծից, ինչպես դա արվում էր ժամանակին, այլ՝ ծայրամասային արյունից»,- այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը: Նրա խոսքերով՝ այս մեթոդով ցանկացած մարդ կարող է դոնոր դառնալ: Պարոն Ավագյանի ներկայացմամբ՝ ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում ցողունային բջիջների հավաքագրման կենտրոն է բացվել, որտեղից էլ փոքր սառնարանով արյան բջիջները կարող են ուղարկվել փոխպատվաստման, իսկ դոնորը կարող է արյուն հանձնել՝ առանց արտասահման մեկնելու:

Պարոն Ավագյանի խոսքերով, այսօր ոսկրածուծի փոխպատվաստումն իրականացվում է աշխարհի մի քանի երկրներում միայն, ընդ որում՝ Հայաստանում դեռեւս այդ հնարավորությունը չկա: «Սակայն շուտով հերթը դրան էլ կհասնի»,- վստահեցրեց Ս. Ավագյանը: Չնայած Հայաստանում ոսկրածուծի փոխպատվաստում չի կատարվում, սակայն հայաստանցիները կարող են մեկնել այլ երկրներ, ավելի հարմար է՝ Իրան, որտեղ փոխպատվաստումն ավելի էժան է, քան Միացյալ Նահանգներում կամ Եվրոպայում, ընդ որում՝ մասնագետներն էլ շատ լավն են: Ս. Ավագյանի վստահեցմամբ՝ Հայաստանում փոխպատվաստում չի իրականացվում ռեսուրսների եւ ներդրումների բացակայության պատճառով:

Ըստ Ս. Ավագյանի, լեյկեմիայի դեպքերի 60%-ն արդեն ենթարկվում է բուժման, իսկ արյան մի շարք հիվանդությունների դեպքում, որոնք կրկին բուժվում են փոխպատվաստման տարբերակով, արդյունքը լինում է մինչեւ 90%: Հանրապետությունում ամեն տարի արյան քաղցկեղի շուրջ 200 նոր դեպք է արձանագրվում: Եվ որպեսզի դոնորը կարողանա առողջ ցողունային բջիջ կամ ոսկրածուծ տալ հիվանդին, անհրաժեշտ է, որ նրանք գենետիկորեն 100% համընկնեն:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել