Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Նարեկ Ավետիսյանը՝ Մինասի 80-ամյակին

Մայիս 27,2009 00:00

Օրերս Երեւանի պատմության թանգարանում նկարիչ Նարեկ Ավետիսյանը ցուցահանդես էր կազմակերպել՝ «Ետդարձ» խորագրով: Նման խորագիրը պայմանավորված էր նրանով, որ նկարիչը վերջին տասը տարիներին ժամանակ առ ժամանակ դադարեցրել է նկարելը՝ զբաղվելով այլ գաղափարական գործերով, իսկ այժմ վերջնականապես վերադարձել է իր արվեստին: Նկարիչը իր գործերում պատկերել էր Յան Վերմերի «Մարգարտահատիկով աղջիկը» նկարի երեսուն տարբերակներ՝ յուրաքանչյուրին նայելով տարբեր ժամանակաշրջանների նկարիչների աչքերով: Նկարներին տրված էր մոդեռնիստական, ժամանակակից մոտեցում: Ցուցադրված էին բազմաթիվ վերացական ոճի նկարներ, որոնց նայելիս առաջին հայացքից չկար կոնկրետ պատկեր, սակայն երկար նայելուց հետո պարզ էր դառնում պատկերը: Ցուցահանդեսի ժամանակ Նարեկ Ավետիսյանը հանդիսատեսի աչքերի առջեւ իր ձեռքերի հետքերի օգնությամբ մի նկար նկարեց, որն էլ իր կողմից նվիրեց Երեւանի պատմության թանգարանին: Յուրաքանչյուր ցուցադրված նկար՝ նկարչի կողմից ստացավ իր մեկնաբանությունը:

Հետաքրքիր էր ընտրությունը՝ գույների հարցում: Ըստ Ն. Ավետիսյանի, «Հատուկ ընտրվել են վառ ու տաք գույներ, որպեսզի դիտողին հատուկ տրամադրություն ներշնչեն: Մի նկարում ընտրված երկու գույների համադրությունը պայմանավորում է հատուկ լուսային գամմա, որն էլ ստեղծում է այդ տրամադրությունը»: Ցուցադրվեց նաեւ ֆիլմ՝ Ն. Ավետիսյանի գործերի ու գործունեության մասին: Իր նկարներում նկարիչը ամենից շատ կարեւորում է ներդաշնակությունն ու տրանսֆորմացիան: Նկարչի հաջորդ ցուցահանդեսը կլինի հուլիսին՝ «Հայր եւ որդի» խորագրով, կրկին նվիրված հոր հիշատակին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել