Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Առաջին մեդալը՝ անկախության ընթացքում

Մայիս 27,2009 00:00

Բուլղարիայում ավարտվեց նետաձգության Եվրոպայի գավաթի «Grand Prix» խաղարկությունը: Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արշակ Պետրոսյանը Մ-1 վարժությունում խոցելով 104 միավոր՝ արժանացավ երրորդ մրցանակային տեղին: Նա զիջեց միայն հաղթող դարձած Լորենցո Ջիորիին (Իտալիա) եւ երկրորդ տեղն զբաղեցրած մալայզիացի Տահիլ Մոհադին:

Սա անկախ Հայաստանի նետաձգության պատմության մեջ առաջին մեդալն է, որ մեր մարզիկը նվաճում է Եվրոպայի պաշտոնական մրցումներում:

Մեր ընտրանին Սոֆիայից մեկնել է Բաթում, որտեղ ութօրյա ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Այնուհետեւ հայ նետաձիգները մեկնելու են Անթալիա, որտեղ հունիսի 3-ին մեկնարկելու է Եվրոպայի առաջնությունը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել