WBA/WIBA վարկածներով 51 կգ քաշային կարգում «Մարդասպան թագուհի» մականունով աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը, որը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրած բոլոր 24 մենամարտերն էլ ավարտել է իր օգտին (16-ը՝ նոկաուտով), իր գոտիների հերթական պաշտպանությունն անցկացնելու է հուլիսի 4-ին: Այդ օրը նա Համբուրգի «Color Line Arena»-ում կայանալիք բռնցքամարտի երեկոյի շրջանակներում ռինգ է մտնելու ուկրաինացի Ալեքսանդր Դմիտրենկոյի, ռուսաստանցի Ալեքսանդր Ալեքսեեւի եւ բելառուս Ալեսյա Գրաֆի հետ: Սակայն ոչ Կենտիկյանի, ոչ էլ որեւէ այլ կայքէջ առայժմ չեն ասում, թե ո՞ւմ հետ է մենամարտելու Սյուզին: Ամենայն հավանականությամբ՝ նրա մրցակիցը հայտնի է դառնալու մոտ օրերս: