Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Շիրովը հաղթեց «MTEL-MASTERS»-ում

Մայիս 27,2009 00:00

\"\"Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվեց ՖԻԴԵ-ի դասակարգմամբ 21-րդ կարգի «Mtel-Masters» ավանդական գերմրցաշարը՝ աշխարհի ներկայիս ուժեղագույն գրոսմայստերներից վեցի մասնակցությամբ, որոնք երկու շրջանով որոշեցին հաղթողին:

Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովը վերջին տուրում պարտության մատնելով նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ դարձավ գերմրցաշարի միանձնյա հաղթող: Ի դեպ, Շիրովը միակ գրոսմայստերն էր, որն ամբողջ մրցաշարի ընթացքում չկրեց ոչ մի պարտություն: «Mtel-Masters»-ի ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Ալեքսեյ Շիրով Իսպանիա 6,5 միավոր

2-3. Մագնուս Կարլսեն Նորվեգիա 6,0

Վեսելին Տոպալով Բուլղարիա 6,0

4. Վան Յուե Չինաստան 4,5

5. Լենյեր Դոմինգես Կուբա 4,0

6. Վասիլի Իվանչուկ Ուկրաինա 3,0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել