Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՐԴԵՀ՝ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ

Մայիս 27,2009 00:00

Երեկ առավոտյան Թուրքիայի արեւմուտքում գտնվող Շեվքեթ-Յըլմազ քաղաքի համանուն՝ «Շեվքեթ Յըլմազ» հիվանդանոցում, որտեղ ավելի քան 50 հիվանդ է բուժվելիս եղել, հրդեհ է բռնկվել, որի արդյունքում ութ մարդ է զոհվել՝ 5 տղամարդ եւ 3 կին, նրանք խեղդվել են ծխից, կան վիրավորներ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, նահանգապետ Սահբետին Հարպուտլուն հայտնել է, որ մահացածները բուժում էին ստանում հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Հրդեհի պատճառը, նրա խոսքով, տոմոգրաֆիայի բաժանմունքում հոսանքի թույլ միացումն է եղել, բաժնից հրդեհն արագ տարածվել է նաեւ հիվանդանոցի մյուս բաժանմունքներ:

Դեպքի վայր մեկնած հրշեջներն ու փրկարարները հիվանդանոցից տարհանել են 44 մարդու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել