Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ՛ՇԱ, ՀԵՌԱՑԻ՛Ր

Մայիս 27,2009 00:00

\"\"Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ երեկ Թբիլիսիում վերսկսվել է ընդդիմադիրների հանրահավաքը, որտեղ նրանք պահանջում են նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականը: Ըստ որոշ տեղեկությունների, ընդդիմադիրների քանակը տատանվում է 60-80 հազար մարդու շրջանակներում, կան նույնիսկ մինչեւ 100 հազարը հաշվողներ: Հիմնականում ցուցարարները հավաքվել են Վրաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից: Հավանաբար, այնտեղ չի հասել Հայաստանի փորձը՝ շրջափակել մայրաքաղաքը հանրահավաքներից առաջ:

Մարդիկ մտադիր են Թբիլիսիի կենտրոնական փողոցով երթ անել, որպեսզի ցուցադրեն իրենց անհամաձայնությունը գործող ռեժիմի վարած քաղաքականությանը: Ամբողջ ընթացքում նրանք գոռում են՝ «Միշա, հեռացիր» եւ «Վրաստանը մերն է» կարգախոսները: Իշխանությունները չեն ընդդիմանում հանրահավաքների մասնակիցներին, բայց մտադիր չեն նաեւ կատարել նրանց պահանջները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել