Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ Է ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

Մայիս 26,2009 00:00

Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը երեկ «Հայացք» ակումբում հայտնեց, որ ՀԱԿ լիազոր ներկայացուցիչը դիմել է ԿԸՀ-ին՝ անձնագրերի վրա դրոշմակնիքներ դնելու առաջարկով, սակայն այն մերժվել է: Հիշեցնելով, որ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրերը կնքվում էին, պրն Մուսինյանը նշեց, որ այդպիսով որոշ չափով սահմանափակվում էր բազմակի քվեարկությունը մեկ անձի կողմից. «Դա օրենքի կոպտագույն խախտում է, ԿԸՀ-ն մերժելու իրավունք չուներ: Դրոշմակնիքներով հնարավոր կլիներ փակել ընտրակեղծիքների ճանապարհը: Մենք դեռ որոշումը չունենք, որ բողոքարկենք»:

ՀԱԿ խոսնակը նաեւ հայտնեց, որ Վարչական դատարանը կամայական կերպով հրաժարվել է վարույթ ընդունել ընդդիմության դիմումը, որը վերաբերում է կոալիցիոն կուսակցությունների համամասնական ցուցակներում կանանց օրենքով սահմանված թվից պակաս ներկայացվածությանը: Նշենք, որ ըստ օրենքի, ցուցակներում ընդգրկվածների 15%-ը պետք է լինեն կանայք, յուրաքանչյուր տասնյակում՝ մեկ կին: Մինչդեռ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը չեն պահպանել օրենքի այդ պահանջը. «Մենք բողոքարկել ենք վարչական դատարան, հայցը չեն ընդունել, պատճառաբանելով, թե լիազոր ներկայացուցիչն իրավասու չէ հայց ներկայացնել, այնինչ մեկ ամիս առաջ նույն լիազոր անձը հաշվառում չունեցողների հետ կապված դիմել էր դատարան, ու ընդունել էին»:

Արման Մուսինյանը տեղեկացրեց, որ ՀԱԿ-ի մասնագետներն այժմ իրականացնում են ընտրացուցակների ուսումնասիրություն. «Այս պահին մենք ունենք ցուցակներում 2038 Երեւանում հաշվառում չունեցող անձինք, 300 անձանց տվյալներ, որոնց անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան տարեթիվը, ամսաթիվը կրկնվում են ոչ թե 2 անգամ, երբեմն՝ 5, երբեմն՝ 7, երբեմն 10 անգամ»: Ուսումնասիրությունները շարունակվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031