Կիրակի լույս երկուշաբթի գիշերը վրացական ընդդիմադիր «Մաեստրո» հեռուստաընկերության շենքում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Գիշերը, ժամը 3-ին մոտ, երբ ուղիղ եթերում «Տեսախցիկ թիվ 5» հասարակական-քաղաքական հաղորդումն էր ընթանում, չարագործները շենքի վրա նռնակ են նետել: Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան: