Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԺԴՀ-Ն ՀՐԹԻՌ Է ԲԱՑ ԹՈՂԵԼ

Մայիս 26,2009 00:00

Մայիսի 25-ին Հյուսիսային Կորեայի արձակած երկու փոքր հեռավորության հրթիռները ուղղված էին ամերիկյան հետախույզ-ինքնաթիռների կողմը, որոնք ուսումնասիրում էին ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումների ենթադրելի վայրը, հաղորդում է lenta.ru-ն: Իսկ արդյոք այդ հրթիռները հասե՞լ են նպատակակետին, թե՞ ոչ, չի հաղորդվում: Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունն իր հերթին դեռ չի կարողացել բաց թողնված հրթիռների բնույթը որոշել:

ԿԺԴՀ-ի միջուկային փորձարկումների հետ կապված, Նյու Յորքում այս գիշեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նստաշրջան է հրավիրել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել