«Խաղաղ գործընթացում մենք Հայաստանի նախորդ վարչակազմի հետ (Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակ) հասել ենք ամեն ինչի, բայց Հայաստանի այսօրվա վարչակազմի հետ ոչնչի չենք հասել: Ես որպես բանակցություններ վարող մարդ, չեմ կարող գլուխ գովել, թե առկա հարցերում անգամ չնչին առաջընթաց ենք գրանցել»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը, հատուկ ընդգծելով, թե Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո ոչ մի առաջընթաց չի գրանցվել: