Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՎԱ՞Ծ ԵՆՔ ՄՆԱՑԵԼ

Մայիս 26,2009 00:00

Ինչպես հաղորդում է «Նոյյան տապան» գործակալությունը՝ հղում կատարելով թուրքական «Սաբահ» օրաթերթին, «Հայ-թուրքական գործարար խորհրդի» համանախագահ Քաան Սոյաքն ասել է, թե Սփյուռքը նվազեցրել է ֆինանսական աջակցությունը Հայաստանին, ինչը կարող է բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի վրա: «Հայերն էլ մեզ պես են: Սոված մնալու դեպքում որեւէ զիջման չեն գնա: Նույնիսկ ավելի ազգայնական կդառնան: Ցեղասպանության հարցը կսկսեն ավելի ուժեղ պաշտպանել»,- ասել է Սոյաքը: Հայ-թուրքական գործարար խորհրդի թուրք համանախագահի կարծիքով, ներկա պահին ամենամեծ աջակցությունը Հայաստանին գալիս է Ռուսաստանից, ինչը անհանգստացնում է ԱՄՆ-ում բնակվող հայերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել