Թուրքիայի հավաքականը Հայաստան էր ժամանել առնվազն հինգ մեդալ նվաճելու վճռականությամբ: Սակայն նրանց այդ ցանկությունը, հնարավոր է, չիրագործվի: Դրա պատճառը, նրանց գլխավոր մարզիչ Մալիկ Բեյլարօղլու խոսքերով, մրցավարությունն է: «Ցավոք, մրցավարներն իրենց աշխատանքը բարեխղճորեն չեն կատարում,- ասում է նա:- Մենք դժգոհ ենք: Սակայն հայկական կողմը դրա հետ կապ չունի: Կամ մրցավարներն են ցածր մակարդակի, կամ էլ մեզ հետ հատուկ են կողմնակալ վարվում»: Մարզիչը նաեւ ավելացրել է, որ եթե մրցավարները հետագայում էլ այդպես վարվեն իր սաների հետ, ապա հինգ մեդալ նվաճելու մասին արած իրենց հայտարարությունն ի չիք կդառնա: «Մեր ապագա մեդալակիրներից մեկն արդեն դուրս է մնացել պայքարից՝ խայտառակ մրցավարության պատճառով»,- ավելացրել է Բեյլարօղլուն:
Սակայն նա հայտարարել է նաեւ, որ տպավորված է աշխարհի առաջնության կազմակերպումով եւ կազմակերպիչ երկրի ընդունելությամբ: «Ես կասկած չունեմ, որ Հայաստանը տեսանելի ապագայում ՄՀՀ-ում կհյուրընկալի նաեւ մեծահասակների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններ»,- եզրափակել է Թուրքիայի հավաքականի ղեկավարը: