Թեստ՝ սիրահարների համար
Դժվար է գտնել երջանկության սահմանումը, սակայն այն փաստը, որ մենք բոլորս էլ ձգտում ենք հնարավորինս երջանիկ լինել՝ ակնհայտ է։
Այս թեստը սիրահարներին կօգնի պարզել իրենց հարաբերությունները, իսկ նրանք, ովքեր դեռ չեն սիրահարվել, մաղթում ենք գտնել իրենց երջանկությունը.
Եվ այսպես՝
1. Ճի՞շտ է այն պնդումը, ըստ որի՝ եթե 2 հոգի երջանիկ են, ապա նրանք ամեն ինչ անում են միասին.
ա. իհարկե, օրինակ՝ մեզ մոտ միայն այդպես է (0),
բ. ոչ, համարում եմ, որ ամեն ոք ունի իր կյանքը եւ ինքնուրույն արարքների իրավունքը (3),
գ. իմ կարծիքով՝ ամեն ինչ կախված է կոնկրետ իրավիճակից (6)։
2. Քո կարծիքով՝ ձեր պրոբլեմները կապվա՞ծ են այն հանգամանքից, որ քո սիրելին չի ուզում քեզ հասկանալ.
ա. այո, ես դրանում համոզված եմ (6),
բ. ոչ, դա այդպես չէ (0),
գ. մենք երկուսս էլ երբեմն չափազանց կամակոր ենք (3)։
3. Դուք ինչ-որ գաղտնիք ունե՞ք միմյանցից.
ա. միանշանակ՝ այո (3),
բ. ես, համենայնդեպս՝ չունեմ (6),
գ. ինձ միշտ թվում է, որ նա ինչ-որ բան թաքցնում է ինձնից (0)։
4. Դուք միմյանց հարցնո՞ւմ եք պրոբլեմների մասին.
ա. ի՞նչ կարիք կա (6),
բ. այո, չէ՞ որ դրանից հետո պրոբլեմն այնքան էլ սարսափելի չի թվում (3),
գ. ես՝ այո՛, բայց իմ պրոբլեմները ոչ ոքի չեն հետաքրքրում (0)։
5. Երբեւէ նկատե՞լ ես, որ ընկերոջդ (ընկերուհուդ) ծիծաղեցնում են այն կատակները, որոնք արվում են քո հասցեին.
ա. այո՛, եւ դա ինձ դուր չի գալիս (0),
բ. ոչ, նա նույնիսկ փորձում է պատասխանել նրանց (6),
գ. երբեմն պատահում է (3)։
6. Քո կարծիքով՝ եթե քեզ սիրում են, ապա պետք է գուշակե՞ն քո ցանկությունները.
ա. այո, դա լավ միտք է (6),
բ. կարծում եմ՝ դա անհնար է (3),
գ. համենայնդեպս՝ փորձում եմ դա անել (0)։
7. Եթե ձեզնից որեւէ մեկը բարկացած է՝ դուք փորձո՞ւմ եք դա թաքցնել միմյանցից.
ա. ինչո՞ւ թաքցնել. մենք գերադասում ենք հարաբերությունների բնականությունը (3),
բ. մենք աշխատում ենք միմյանց տրամադրությունը չփչացնել, բայց դա հազվադեպ է ստացվում (0),
գ. նայած երբ… (6)։
8. Կարո՞ղ ես անկեղծորեն ասել այն, ինչը քեզ, իրոք, անհանգստացնում է.
ա. ոչ, ես ամաչում եմ ասել (6),
բ. հեշտությամբ (3),
գ. իմ կարծիքով՝ այդպիսի անկեղծությունը կարող է փչացնել հարաբերությունները (0)։
Եթե հավաքել եք՝
0-18 միավոր.- Ինչպես երեւում է՝ դու հաճախ քեզ միայնակ ես զգում, նույնիսկ՝ երբ սիրելիդ կողքիդ է, իսկ երբեմն էլ տանջվում ես, որովհետեւ քեզ չեն հասկանում։ Բայց կարո՞ղ ես վստահ լինել, որ դու ինքդ չես վիրավորում քո ընտրյալին սառնությամբ ու տարրական անուշադրությամբ։ Կարճ ասած՝ եթե դուք ուզում եք միասին երջանիկ լինել՝ ժամանակն է ինչ-որ բան փոխել։
19-33 միավոր.- Լավ կլինի, եթե դու՝ երջանկության մասին երազելիս չսահմանափակվես այնպիսի ենթադրություններով, ինչպիսին է՝ «ինչքան լավ կլիներ, եթե…», ու սկսես ջանքեր գործադրել այդ «լավ»-ը իրականացնելու համար։ Լավ է, երբ միմյանց հաճույք եք պատճառում, իսկ հաջողությունը կգա, երբ համատեղեք այդ ջանքերը։ Ձեզ համար պարզեք՝ որ գործերն են լավ ստացվում միասին եւ որոնցում պետք է դրսեւորել ինքնուրույնություն։
34-48 միավոր.- Կասկած չի հարուցում այն փաստը, որ դուք միասին երջանիկ եք։ Դու մեկն ես այն երջանիկներից, որոնք ի վիճակի են սիրային հարաբերությունները վերածել տոնի։ Ձեր փոխըմբռնմանն ու քնքշությանը միայն կարելի է նախանձել։