Լրահոս
Օրվա լրահոսը

Պուգաչովան չի հավանել Հայաստանն ու Իսրայելը

Մայիս 26,2009 00:00

Իսրայելում հրաժեշտի համերգի դահլիճի փոփոխության եւ ամսաթվի տեղափոխման, ինչպես նաեւ այդ ամենին մամուլում հաջորդած մեծ աղմուկի պատճառով՝ Ալլա Պուգաչովան պահանջել է անհապաղ զննել բոլոր համերգային դահլիճները, որտեղ նա պետք է ելույթ ունենա «Սիրո մասին երազներ» շոու-ծրագրով։

Ըստ tert.am-ի, Պուգաչովայի գրասենյակի տնօրեն Ելենա Չուպրակովան նոր է վերադարձել Երեւանից։ Ինչպես պարզվել է, այստեղ նույն վիճակն է, ինչ Իսրայելում. բեմում չեն կարող տեղավորվել բոլոր անհրաժեշտ դեկորացիաները։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ Իսրայելում երգչուհին հրաժարվում է ելույթ ունենալ առանց սառցաբեկորի եւ հսկայական էկրանների, որոնք ստեղծել է Բորիս Կրասնովը՝ հատուկ հրաժեշտի շրջագայության համար։ Սակայն համերգի ամսաթվի տեղափոխման մասին խոսակցություններ առայժմ չկան։

«Հայաստանի մայրաքաղաքում Պուգաչովան ելույթ կունենա սեպտեմբերի 25-ին, ինչը նշանակում է, որ մենք ժամանակ ունենք վերացնել բոլոր տեխնիկական անհարթությունները՝ առանց համերգի օրը փոխելու»,- նշել է Չուպրակովան «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել