Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրի հանդիպումները, որոնք բոլորն էլ արդյունավետ ելք ունեցան:
Կապանի «Գանձասարը» սեփական խաղադաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Բանանցի» նկատմամբ, «Կիլիկիան» 3:2 հաշվով պարտության մատնեց «Արարատին», Գյումրիում «Շիրակը» 0:4 խոշոր հաշվով զիջեց «Միկային», իսկ «Փյունիկը» հարազատ հարկի տակ դժվարին հաղթանակ տարավ «Ուլիսի» նկատմամբ՝ 3:2:
Հաղթանակից հետո «Միկան» մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Բանանցին»՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական: Իսկ մրցաշարային աղյուսակն ինը տուրից հետո այսպիսի տեսք ստացավ:
1. Փյունիկ 9 8 1 0 24-5 25
2. Միկա 9 6 2 1 19-8 20
3. Բանանց 9 6 0 3 13-10 18
4. Ուլիս 9 5 1 3 10-8 16
5. Շիրակ 9 3 1 5 10-18 10
6. Կիլիկիա 9 3 0 6 9-14 9
7. Գանձասար 9 2 1 6 6-14 7
8. Արարատ 9 0 0 9 3-17 0
Մայիսի 30-31-ին կայանալու են 10-րդ տուրի խաղերը, որում զույգեր կազմել են «Ուլիսն» ու «Գանձասարը», «Արարատն» ու «Միկան», «Կիլիկիան» ու «Փյունիկը», «Բանանցն» ու «Շիրակը»: