Լրահոս
Օրվա լրահոսը

Չարբախի շները հազում են

Մայիս 26,2009 00:00

\"\"Երեկ «Առավոտի» խմբագրություն էին դիմել իրենց շների առողջությամբ անհանգստացած Չարբախի բնակիչներ, որոնց խոսքերով՝ թաղամասի բոլոր շներն արդեն մեկ շաբաթից ավելի հազում են եւ ժամանակ առ ժամանակ՝ փսխում: Բնակիչների կարծիքով, շների ինքնազգացողությունը վատացել է օրերս «Նաիրիտում» տեղի ունեցած պայթյունի արդյունքում մթնոլորտ արտանետված թունավոր նյութերի պատճառով:

Արդյո՞ք շները կթունավորվեին «Նաիրիտի» արտանետումներից՝ «Առավոտը» փորձեց ճշտել անասնաբույժներից: Մեզ հետ զրույցում անասնաբույժներից մեկը պարզաբանեց, որ շները ոչ թե թունավորվել են, այլ, ամենայն հավանականությամբ, հազում են շներին հատուկ վիրուսի պատճառով: Բժիշկների խոսքերով, վիրուսը հաստատելը չափազանց դժվար է, քանի որ պարզելու համար պետք է կենդանիներին հետազոտել, որը Հայաստանում հնարավոր չէ, քանի որ անասնաբուժական լաբորատորիա գոյություն չունի: Նրանք Չարբախի շուն պահող բնակիչներին խորհուրդ տվեցին չանհանգստանալ, ասելով, որ որոշ ժամանակի հետո շների հազը կանցնի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել