Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկ՝ մետրոպոլիտենին

Մայիս 26,2009 00:00

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Երեւանի մետրոպոլիտենին կհատկացնի 5 մլն եվրոյի չափով վարկ: Այս մասին տեղեկացնում է «Մեդիամաքսը»: Աղբյուրի հավաստմամբ, գումարներն ուղղվելու են մետրոպոլիտենի վերակառուցմանը, արդիականացմանն ու անվտանգության բարձրացմանը: Մետրոպոլիտենի վերակառուցման նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 16,3 միլիոն եվրո: Թե ինչ պայմաններով է տրամադրվելու վարկը եւ ինչ նպատակով է այն օգտագործվելու, մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը «Առավոտին» փոխանցեց, որ «Դեռեւս ոչինչ հստակ չէ: Մենք ծրագիր ենք ներկայացրել, ըստ որի՝ ցանկանում ենք նոր գնացքներ ձեռք բերել, նոր կայաններ կառուցել եւ այլն, սակայն դեռ չգիտենք այդ ծրագրի որ կետերը կհաստատվեն եւ որոնք՝ կմերժվեն: Հստակ չէ նաեւ գումարի չափը, ամենայն հավանականությամբ՝ մեկ շաբաթից ամեն ինչ պարզ կլինի»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել