Լրահոս
Օրվա լրահոսը

Կհամագործակցեն հայ բիզնեսմենների հետ

Մայիս 26,2009 00:00

Հայ գործարարների հետ համագործակցելու նպատակով, բելգիական 11 ընկերությունների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ ժամանել են Հայաստան: Ինչպես լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է «Զարգացման հայկական գործակալության» տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, բելգիացի գործարարները 2007-ին արդեն եղել են Հայաստանում եւ կրկին ժամանել են՝ մեր երկրում գործարար հարաբերություններ հաստատելու նպատակով: Պարոն Հարությունյանը նշել է նաեւ, որ առաջիկայում նախատեսվում է համատեղ ձեռնարկությունների ստեղծում՝ բելգիական տեխնոլոգիաների օգտագործմամբ. «Համատեղ գործունեության համար առաջնահերթ ուղղությունները կլինեն սննդի արդյունաբերությունը, քիմիան եւ տեղեկատվական տեխնոլոգիաները»: Ըստ Ռ. Հարությունյանի, երկու երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2008-ին կազմել է $18,6 մլն, իսկ Հայաստանի տնտեսությունում Բելգիայի կողմից կատարվող ուղղակի ներդրումները նախորդ տարի կազմել են $3,6 մլն, որը 2007-ի համեմատությամբ ավելի է 2,5%-ով:

Նշենք, որ բելգիացի գործարարները գյուղատնտեսության, կահույքի արտադրության, ապահովագրության, ֆինանսական ծառայությունների եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել